480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Դեռևս վաղ է խոսել Հայաստանում քրեածին իրավիճակի սրման մասին. Գլխավոր դատախազ
13:57
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դեռևս վաղ է խոսել Հայաստանում քրեածին իրավիճակի սրման մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Մարտին Հայաստանում կատարվեց միանգամից երկու աղմկահարույց հանցագործություն։ Մարտի 4–ին դիմակավորված անհայտ անձինք Երևանի ՔԿՀ–ներից մեկի մոտակայքում գնդակահարել էին երեք հոգու, որոնց թվում էր քրեական շրջանակներում հայտնի անձնավորություն, իսկ մարտի 8–ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքի վիճակը ծանր է։

Գլխավոր դատախազի խոսքերով` նման երևույթների պատճառները բացահայտելուց հետո կարելի է մշակել դրանց չեզոքացմանն ուղղված համալիր մոտեցում։

«Այստեղ խոսքը ոչ թե իրավապահ համակարգի բացթողումների կամ ձեռքբերումների մասին է, այլ` քրեածին իրավիճակի նկատմամբ իրականացվող մշտական վերահսկողության և հանցագործությունների կատարմանը հանգեցնող պայմանների չեզոքացման մասին», – ասաց Կոստանյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։