+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ 10 ոստիկաններ կազատվեն ծառայությունից Բերձորի իրադարձությունների կապակցությամբ
17:53
09 Մարտի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստը, հաղորդվում է գերատեսչության կայքում։

Նիստի ընթացքում քննարկվել են 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից:

Հանձնաժողովը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի:

«Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: