480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը ցավակցում է Աֆյանի ընտանիքին և հարազատներին
15:10
09 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարությունը ցավակցում է եֆրեյտոր Արթուր Աֆյանի (նրան կիրակի գտել են կախված վիճակում) ընտանիքին և հարազատներին և համոզմունք է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կբացահայտեն տեղի ունեցածի իրական պատճառները, հաղորդում է ՍՎ–ի մամուլի ծառայությունը։

«Մարտի 8–ին ժամը 13։20–ին Գյումրու ոստիկանական բաժանմունքից տեղեկատվություն է ստացվել անհայտ տղամարդու դիակի հայտնաբերման մասին։ Նախաքննական գործողությունների ընթացքում բացահայտվել է, որ մահացածը Լենինականի սահմանային ջոկատի զինծառայող, եֆրեյտոր Արթուր Աֆյանն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 26-ամյա Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը:

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ)  հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգն ամբողջովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանայինների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայությունը համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչ։ Այստեղ ռուսական սահմանայինների ներկա լինելու հիմքը հանրապետության տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը ստորագրվել է Երևանում` 1992 թվականի սեպտեմբերի 30–ին։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությանը Հայաստանում ներառում է չորս սահմանային ջոկատ Գյումրիում, Արմավիրում Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև` առանձի հսկիչ–անցագրային կետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4.5 հազար զինվորական) ծախսերը հոգում են երկու պետությունների կառավարությունները համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: