478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանիայում Դոնբասի պատերազմի մասնակիցների են ձերբակալել. հնարավոր է` նրանց ահաբեկչության մեղադրանք ներկայացվի
20:28
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է անձանց, որոնք կասկածվում են Դոնբասի ռազմական գործողություններին մասնակցելու մեջ։ Հնարավոր է` նրանց ահաբեկչության մեղադրանք ներկայացվի, ՌԻԱ Նովոստիին է հայտնել փաստաբան Իգնասիո դը Լուիսը։

Փետրվարի 27-ին Իսպանիայում ձերբակալել են 8 անձանց, որոնց կասկածում են Ուկրաինայի արևելքում ծավալված ռազմական գործողություններին մասնակցելու մեջ։ Նրանց մեղադրում են սպանությունների, զենք և պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև «Իսպանիայի թագավորության շահերի դեմ ուղղված»  գործողություններին մասնակցելու մեջ։

ՆԳՆ–ում հրաժարվել են նշել ձերբակալվածների անունները, ինչպես նաև այն ժամանակահատվածը, երբ ձերբակալվածները գտնվել են Ուկրաինայում։ Սակայն նշել են, որ նրանցից մեկի տանը հրազեն է հայտնաբերվել։

Իգնասիո դը Լուիսը կարծում է, որ «ձերբակալվածներին կարող են ճանաչել այնպիսի գործողությունների կազմակերպիչներ, մասնակիցներ, որոնք հանցագործության բաղադրիչ ունեն, խախտում են Իսպանական պետության խաղաղ բնույթն ու անկախությունը»։

Նա նշել է, որ ձերբակալված ութ իսպանացիները ենթադրաբար «մասնակցել են  զինված հակամարտությանը, որում Իսպանիան չեզոք երկիր է հանդիսանում»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել:  
15:43
19 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 4–ամյա երեխա է ջրահեղձ եղել
Քիչ առաջ 4–ամյա երեխա է ջրահեղձ եղել Վայոց Ձորում։
15:40
19 Հուլիսի 2017
Ձմերուկի վաճառողները Հրազդան գետում լողալու անհաջող փորձ են արել
Երեք քաղաքացի Հրազդանի կիրճում՝ գետում լողալիս, փորձել են դուրս գալ, սակայն չեն կարողացել։
13:15
19 Հուլիսի 2017
Երևանում դանակահարվել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը. վիճակը ծայրահեղ ծանր է
Նախնական տեղեկություններով՝ նրա վրա հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել:
12:16
19 Հուլիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. տուն վերանորոգելիս 62–ամյա տղամարդը վայր է ընկել 5–րդ հարկից և մահացել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
11:47
19 Հուլիսի 2017
Վերջապես հաջողվեց մարել «Հաղթանակ» թաղամասում 6 օր շարունակվող հրդեհը (ՖՈՏՈ)
Նախօրեին երեկոյան վերջապես հաջողվեց մարել «Հաղթանակ» թաղամասում 6 օր շարունակվող հրդեհը։
11:00
19 Հուլիսի 2017
Երևանում 32 տարեկան տղամարդը փորձել է ինքնասպան լինել և հրկիզել հարևանի բնակարանը
Երևանում նախորդ գիշեր 32 տարեկան տղամարդը փորձել է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը։