483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ գլխավոր դատախազությունը Պերմյակովի գործով հանդես է եկել պարզաբանմամբ
19:55
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, ՌԴ գլխավոր դատախազության միջազգային–իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուպրյանովը պարզաբանող նամակ է ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազության միջազգային–իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Տեղեկացնում եմ, որ ՌԴ գլխավոր դատախազությունում ներկայում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության 03.02.2015թ  միջնորդությունը` Գյումրիում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը (որով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Վ.Պ. Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության քննարկման մանրամասների վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազությունն առաջիկայում կհաղորդի` լրացուցիչ»,–ասված է նամակ–պատասխանում։

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը  տեղեկացնում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, «ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել»,–նշված է դաղորդագրությունում:
  
«ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները»,–ասված է հաղորդագրությունում:

Փետրվարի 3–ին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը միջնորդությամբ  դիմել էր ռուսաստանցի իր գործընկեր Յուրի Չայկային`2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցով։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: