480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Նազարբաևի նախկին փեսային բանտում շանտաժի են ենթարկել. թերթ
14:52
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսային, նախկին դիվանագետ Ռահատ Ալիևին երեքշաբթի կախված են գտել, այդ օրը պետք է տեղի ունենար այն կասկածյալների դատավարությունը, ովքեր նրան շանտաժի էին ենթարկում և սպառնում էին սպանել։ Միաժամանակ Ալիևն այն բանտարկյալներից չէր, ովքեր ինքնասպանության են հակված, գրում է Kurier ավստրիական թերթը։

52 տարեկան Ալիևին կախված են հայտնաբերել երեքշաբթի առավոտյան ժամը 07։20–ին Վիեննայի բանտի առանձնախցում։ Մի քանի շաբաթ առաջ նրան Վիեննայի Յոզեֆշտադտ շրջանի կենտրոնական քաղաքային բանտի բանտախցից առանձնախուց էին տեղափոխել, քանի որ բանտախցում գտնվող մյուս երեք բանտարկյալները նրան սպառնացել էին, նշում է թերթը։ Միաժամանակ բանտի ղեկավարության կարծիքով` Ալիևը չէր կարող ինքնասպանություն գործել։

«Նա այն մարդկանցից չէր, որոնց դեպքում ինքնասպանության ռիսկ կա», – հոդվածում մեջբերվում է բանտապետ Պետեր Պերխտլյայի ասածը։ Նա բանտարկյալների «կանաչ» կատեգորիային էր պատկանում, ինչը նշանակում է, որ Ալիևը կարող էր մենակ մնալ բանտախցում։ Ալիևի բանտախուցը կանոնավոր կերպով ստուգվում էր, սակայն զուգարանում և լոգարանում նրան չէին հետևում, նշում է թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախկին դեսպանը կախվել է թանզիֆի օգնությամբ, հագուստի համար նախատեսված կեռիկից, հաղորդում է Kurier–ը։ Նշվում է, որ երեքշաբթի պետք է տեղի ունենար Ալիևին շանտաժի ենթարկողների դատավարությունը, նրանք սպառնում էին Ալիևին սպանել այնպես, որ ինքնասպանություն կասկածեն։

Ալիևի փաստաբան Մանֆրեդ Այնեդտերը թերթին տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ մեկ այլ գործով Ալիևին է այցելել Այնեդտերի որդին, ով ևս փաստաբան է, և նա բավականին նորմալ տպավորություն է ստացել հանդիպումից։ «Մենք հույս ունենք, որ այս մահը մանրամասն կքննվի, և պատճառը կբացահայտվի»,– թերթի թղթակցին է ասել Ալիևի փաստաբանը։

2008թ.–ին Ռահատ Ալիևը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ավստրիայում Ղազախստանի դեսպանի պաշտոնը, հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման` իշխանության զավթման գործողություններ պատրաստելու և մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր խումբ ստեղծելու համար։ Վիեննայի դատարանը 2011թ.–ի հունիսին հրաժարվեց Ալիևին հանձնել Ղազախստանին։

2014 թվականի հունվարին Ղազախստանի դատախազությունը Ալիևի և Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Ալնուր Մուսաևի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի ստուգեին նրանց մասնակցությունը ընդդիմադիր Ալթինբեկ Սերսենբաևի, նրա վարորդի և թիկնապահի սպանության կազմակերպման գործին։ Ալիևը ձերբակալվել էր Վիեննայում 2014 թվականի հունիսի սկզբին։ Դեկտեմբերի վերջին Վիեննայի դատախազությունը Ալիևի նկատմամբ սպանության մեղադրանք էր առաջադրել ղազախական բանկերի երկու մենեջերների սպանության մասին քրեական գործի քննության շրջանակում։-0


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում: