486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ–ի սահմանային վարչությունը տեղեկացնում է զինծառայողի անհետացման մասին
16:48
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ–ի սահմանային վարչությունը տեղեկացրել է, որ անհետացել է ՀՀ քաղաքացի, ՌԴ ԱԴԾ ՍՎ պայմանագրային զինծառայող 26–ամյա Արթուր Աֆյանը։

«Աֆյանը դուրս չի եկել ծառայության հանգստյան օրերից հետո։ Հիմա սահմանային վարչության ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Հուսով ենք, որ նրան կգտնեն», – «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ ՍՎ–ի մամուլի քարտուղարը։

Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը տեղեկացրել է նրա կինն այն բանից հետո, երբ նա դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Զինծառայողի կինը հայտարարել է, որ փետրվարի 21–ի առավոտից նա տեղեկություն չունի ամուսնուց։ Աֆյանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ պատրաստվում է Գյումրիում վարձակալած տանից դուրս գալ Մարմարաշեն գյուղ գնալու համար։

Մարմարաշենի գյուղապետ Աշոտ Եգոյանը Գյումրու «Գալա» հեռուստաալիքին նշել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն` զինծառայողը Իջևանից կամ հարակից գյուղից է, ամուսնացել է և պայմանագրային հիմունքով ծառայում է ՌԴ ԱԴԾ ՍՎ–ում։ Նա Գյումրիում տուն էր վարձակել, որտեղ բնակում էր կնոջ հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
22 Հունվարի 2017
Ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին:
10:57
22 Հունվարի 2017
Շղթայական և ողբերգական ավտովթար Երևանում` պետական պաշտոնյային պատկանող մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
14:23
21 Հունվարի 2017
Երկու հայ կդատվեն սանկտպետերբուրգցուն կողոպտելու և ծեծելու համար
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ծագումով Հայաստանից երկու անձանց հանդեպ հարուցված քրեական գործի քննությունը, ովքեր կասկածվում են հարձակման և գողություն կատարելու մեջ:
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան: