483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել
15:38
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում փետրվարի 19–ին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել, նշված է Facebook սոցցանցում ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էջում։

Փետրվարի 19-ին քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին և նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` այսօր, փետրվարի 22-ին` հիվանդանոցում, ուր տեղափոխվել են չափազանց ծանր վիճակում։ Երեխաների մայրը` Աննա Հարությունյանը, ինչպես նաև Անահիտ Կարապետյանը և «Ֆոլքսվագենի» ուղևորուհի Գայանե Ժամկոչյանը գտնվում են հիվանդանոցում։

Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ):

Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է:

Կատարվում է նախաքննություն:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:31
16 Հունվարի 2018
Խոշոր ավտովթար Լոռիում. 4 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Mercedes–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
11:06
16 Հունվարի 2018
Երևանում Kia Sorento–ն կորցրել է կառավարումը և ընկել է ջրանցքը. կա զոհ և վիրավոր (ՖՈՏՈ)
Երեքշաբթի լուսաբացին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
20:56
15 Հունվարի 2018
Կադրեր Թուրքիայում ժայռից կախված Boeing–ի ներսից
Համացանցում հայտնվել է տեսանյութ Թուրքիայում ժայռից կախված օդանավի ներսից։
20:38
15 Հունվարի 2018
Երկու օրում ինքնասպանության 2 փորձ է կատարվել Երևանում
Կիրակի և երկուշաբթի Երևանում կանխվել է ինքնասպանության երկու փորձ։
14:39
15 Հունվարի 2018
Դանակահարություն Պերմի դպրոցներից մեկում. վիրավորների թվում հայ կա (ՖՈՏՈ)
Պերմում երկու դիմակավորված անձինք ներխուժել են դպրոց ու դանակահարել աշակերտներին:
13:42
15 Հունվարի 2018
Կրակոցներ Արմավիրի մարզում. 29-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
12:59
15 Հունվարի 2018
Երևանում ուղևորատար ավտոբուսը բախվել է մեքենայի հետ. կան տուժածներ
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:47
15 Հունվարի 2018
Արտակարգ պատահար Երևանում. երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ
Երևանում երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ։
10:48
15 Հունվարի 2018
Խոշոր ՃՏՊ Շիրակում. 5 վիրավորներից 3–ը ծայրահեղ ծանր են
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
17:44
14 Հունվարի 2018
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ վարորդը մահացել է` գիտակցության չգալով (ՖՈՏՈ)
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
17:37
14 Հունվարի 2018
Ուղևորատար Boeing-ը կախվել է ժայռից Թուրքիայում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն քաղաքի օդանավակայանի շրջանում:
11:46
14 Հունվարի 2018
Սևանում ՃՏՊ-ի հետևանքով հայրը մահացել է, որդու վիճակը ծայրահեղ ծանր է
Կիրակի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: