478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական գործ է հարուցվել Հայաստանում ՃՏՊ–ի կապակցությամբ, որում երեխա է
21:58
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՃՏՊ–ի փաստով, որի հետևանքով փոքր երեխա է մահացել, չորսը տուժել են, ասվում է ՔԿ–ի ֆեյսբուքի էջում։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտներին, որոնց թվում են եղել 29-ամյա Աննա Հարությունյանն ու մանկասայլակի մեջ գտնվող նրա երկու մանկահասակ զույգ տղաները, նաև 82-ամյա Անահիտ Կարապետյանը։

Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Երեխաների մայրը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում:

Պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածք է ստացել նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ժամկոչյանը, ով ևս տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարորդը բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն դիմում է խնդրանքով բոլոր քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել կատարված վրաերթին, դիմել Երևանի քննչական վարչություն և պատմել իրենց հայտնի հանգամանքների մասին (Հասցե՝ Խանջյան 51)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։