486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱԾ-ն ՀՀ տարածքով թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում է բացահայտել
15:59
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին ՀՀ-ից արտահանել Թուրքիա:

Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կասեցվել է Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած Պերուի քաղաքացիներ Կորդովա Կորդովա Ալեքսանդրի և Ֆլորենս Ալվարդո Մարիա Միրզաի կողմից 2,7 կգ մաքուր քաշով «կոկաին» տեսակի թմրանյութի ՀՀ ներկրման փորձը:

Փետրվարի 9-ին նույն չվերթով ՀՀ ժամանած Արգենտինայի քաղաքացի Ալեջանդրո Ջոել Տոռեսի մոտ հայտնաբերվել էր 2,6 կգ մաքուր քաշով «կոկաին» տեսակի թմրանյութ:

Փետրվարի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Բուլղարիայի քաղաքացիներ՝ ազգությամբ արաբներ, Մալեկ Աբաս Ղարիբի և Ալ Շահեր Հասան Աբդոյի մոտ հայտնաբերվել է մոտ 4,8 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ, որը վերջիններս փորձում էին Երևան-Ստամբուլ չվերթով արտահանել Թուրքիա:

Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։