481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ուիթնի Հյուսթոնի մահվան 3–րդ տարելիցի օրը երգչուհու դստերը միացված կենսապահովման համակարգը կանջատեն. ԶԼՄ
20:10
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր` Բոբի Քրիստինա Բրաունի հարազատները համաձայնել են, որ փետրվարի 11–ին` Ուիթնի Հյուսթոնի մահվան 3–րդ տարելիցի օրը, աղջկան միացված կենսապահովման համակարգն անջատեն, New York Post թերթին տեղեկացրել է Հյուսթոն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

21–ամյա Բոբի Քրիստինայի ամուսինը հունվարի 31–ին գտել էր նրան անգիտակից վիճակում, ջրով լցված լոգարանում։ Աղջկան տեղափոխել էին Ատլանտայի հիվանդանոց, որտեղ նրան արհեստական կոմայի մեջ էին «գցել» և միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին։

Բոբի Քրիստինային հենց այդ օրը կենսապահովման համակարգից անջատելու որոշումը խորհրդանշական քայլ է, որով կնշանավորվի մոր և աղջկա ընդմիշտ միասին լինելը, նշել է աղբյուրը։ Բոբի Քրիստինային կենսապահովման համակարգից անջատելու որոշումը Բրաուն և Հյուսթոն ընտանիքներն ընդունել են այն ժամանակ, երբ բժիշկները հայտարարել են, որ աղջկան անհնար է փրկել։

«Բոլորը եկան այն համոզման, որ աղջկան այլևս ոչինչ չի փրկի, և իրենք ոչինչ չեն կարող անել», – ասել է աղբյուրը New York Post–ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բոբի Քրիստինան Հյուսթոնի դուստրն է հայտնի R&B կատարող Բոբի Բրաունի հետ ամուսնությունից։ Հայտնի է, որ Հյուսթոնն իր ողջ ունեցվածքը կտակել է միակ դստերը։

Ուիթնի Հյուսթոնը մահացել է Բևեռլի Հիլզում գտնվող Beverly Hilton հյուրանոցի համարում 2012թ.–ի փետրվարի 12–ին, մահը հաստատել են շտապօգնության բժիշկները։ Երգչուհին 48 տարեկան էր, նա բուժվում էր թմրանյութերի կախվածությունից։ Հյուսթոնի մահվան գործը քննող քննիչի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ երգչուհին պատահաբար խեղդվել է։ Մահվան պատճառների թվում նա նշում էր սրտի աթերոսկլերոզ հիվանդությունն ու կոկաինի օգտագործումը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։
16:03
16 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
12:44
16 Հոկտեմբերի 2017
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
11:51
16 Հոկտեմբերի 2017
Toyota–ն բախվել է գովազդային վահանակին, վարորդը մեքենայում այրվել է
Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:12
15 Հոկտեմբերի 2017
Դպրոցական աղջկան մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են
Հանցագործների հեռանալուց հետո անցորդները նկատել են փողոցում պառկած աղջկան և ոստիկանություն են կանչել։