478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՔԿ–ն ներկայացրել է հրդեհի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած մոր և որդու դեպքի մանրամասները
17:59
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել հրդեհի հետևանքով մարմնական վնսավածքներով հիվանդանոց տեղափոխված մոր և որդու դեպքից ։

Ավելի վաղ, ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել բնակարանում եղած կինն ու 9 ամսական երեխան։

«Երկուշաբթի, փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի»  և  վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք  և  մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրությունում։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է բջջային հեռախոս։

Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի  և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ–0–։

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել: