484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել «Կասեցում» շարժման ակտիվիստին ծեծի մեղավորներին
15:31
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարության շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել «Կասեցում» շարժման ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի  մեղավորներին, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ ՔԿ–ն, փետրվարի 7–ին ժամը 12:00-ի սահմաններում մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին: Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կանխամտածված առևանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

«Ժողովուրդը պահանջում է լիարժեք և հնարավորինս օպերատիվ բացահայտել կատարված հանցագործությունը», – ասաց Օսկանյանը։ Նրա խոսքերով` ԲՀԿ–ի անդամները մեղադրում են իշխանություններին «Կասեցում» շարժման ակտիվիստի վրա հարձակում կազմակերպելու մեջ։ «Մենք հակված ենք մտածելու, որ հարձակումը կազմակերպվել է իշխանությունների կողմից, քանի որ սա արդեն առաջին դեպքը չէ, որը դառնում է ինքնատիպ պրակտիկա` իշխանությունների քաղաքականությունից դժգոհներին լռեցնելու համար», – ասաց Օհանյանը։

«Կասեցում» շարժման մասնակիցները, որի անդամ է Արտակ Խաչատրյանը, պայքարում են շրջանառության հարկի օրենքի մի շարք դրույթները չեղյալ հայտարարելու համար, որոնք նախատեսում են պարտադիր փաստաթղթավորման ներդրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։ Բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի խորհրդարանը, կառավարության առաջարկով, մինչև 2015 թ.–ի հուլիս հետաձգել է օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը։

Օսկանյանն ընդգծեց, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ իշխանությունները կապ չունեն կատարված հանցագործության հետ, ապա բողոքի ակցիայի մասնակիցները կհանեն իրենց կասկածներն ու կդադարեցնեն բողոքի ակցիաները։

Դատապարտելով իր համակուսակցի ծեծի փաստը` ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ հանցագործությունը կհաջողվի բացահայտել առավելագույնս սեղմ ժամկետներում միայն լայն զանգվածների պահանջների ճնշմամբ։

Հայաստանի կառավարության շենքի առաջ երկուշաբթի ցերեկը հավաքվել է մի քանի տասնյակ մարդ, ովքեր դատապարտում են ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա կատարված հարձակումը։ Ակցիայի մասնակիցները որոշել են ուղևորվել դեպի ոստիկանության շենք, սակայն իրավապահ ուժերը փակել են Նալբանդյան փողոցը։ Բայց ցուցարարներին հաջողվել է հաղթահարել արգելքն ու շարժվել դեպի ոստիկանության շենք։

Կիրակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Արտակ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ, որում նշվում է, որ «մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա», – նշվում է հայտարարության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
12:01
19 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել է, 3–ը ծայրահեղ ծանր են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: