487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ կուսակցության ծեծված ակտիվիստի առողջական վիճակը կայուն ծանր է. տուժածի եղբայր
13:43
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ծեծված անդամ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն ծանր է, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց տուժածի եղբայր Արտյոմ Խաչատրյանը։

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ ՔԿ–ն, փետրվարի 7–ին ժամը 12:00-ի սահմաններում մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին: Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կանխամտածված առևանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

«Արտակի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն դրական դինամիկայով, միջոցներ են ձեռնարկվում շնչառական պրոցեսը հեշտացնելու ուղղությամբ թոքերի դրենավորման միջոցով, ինչը կտևի ևս 2–3 օր։ Նա գտնվում է «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում, կենսական կարևոր օրգանների լուրջ վնասվածքներ չկան, տուժել են միայն թոքերը, կան կողոսկրերի կոտրվածքներ», – ասաց Խաչատրյանը։

Տուժածի եղբոր խոսքերով` այս պահին Արտակ Խաչատրյանը գտնվում է շուրջօրյա պահպանության տակ։ Նա նաև բացառեց քրեական վեճերի լուծման տարբերակը։ «Իմ եղբայրը երբեք կապ չի ունեցել և չի ունենա քրեական–օլիգարխիկ աշխարհի հետ։ Վերջին հինգ տարին նա ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ», – նշեց Արտյոմ Խաչատրյանը։

«Կասեցում» շարժման մասնակիցները, որի անդամ է Արտակ Խաչատրյանը, պայքարում են շրջանառության հարկի օրենքի մի շարք դրույթները չեղյալ հայտարարելու համար, որոնք նախատեսում են պարտադիր փաստաթղթավորման ներդրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։ Բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի խորհրդարանը, կառավարության առաջարկով, մինչև 2015 թ.–ի հուլիս հետաձգել է օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը։

Խաչատրյանն ընդգծեց, որ այս հանցագործությունն ուղղված է ոչ միայն մեկ մարդու, այլ ողջ հասարակության դեմ։ Տուժածի եղբայրը հրաժարվեց հրապարակել այն անձանց անունները, ովքեր, նրա կարծիքով, կարող են հայտնվել կասկածյալների ցանկում։

«Կասեցում» շարժման ներկայացուցիչներ Լևոն Թորոսյանն ու Արմեն Ներսիսյանը նշեցին, որ միջադեպի կապակցությամբ երկուշաբթի կառավարության շենքի առաջ ակցիա է կազմակերպվել։

Թորոսյանը նշեց, որ վերջին տարիներին նրանց շարժումն ակտիվորեն դեմ է եղել կոռուպցիայի դեպքերին, և հնարավոր է, որ հենց դա ինչ–որ մեկին ձեռնտու չի եղել։

Կիրակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Արտակ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ, որում նշվում է, որ «մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա», – նշվում է հայտարարության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:09
10 Նոյեմբերի 2017
Լոռիում Mercedes–ը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. կա 4 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
19:03
10 Նոյեմբերի 2017
Մոսկվայում հայուհուն ընկերության տնօրեն են «նշանակել» և «վզին փաթաթել» 355 մլն ռուբլու պարտք
Վիկտորիա Կապրիյանին ընկերության տնօրեն են «նշանակել» և «վզին փաթաթել» 355 մլն ռուբլու պարտք։
17:10
10 Նոյեմբերի 2017
Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտների դեպքեր են գրանցվել
Զորամասի գինեկոլոգիական բաժանմունքում բազմիցս կատարվել են ապօրինի աբորտներ։
12:58
10 Նոյեմբերի 2017
Mercedes–ը շրջվել է, իսկ վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ–ի վայրից (ՖՈՏՈ)
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում։
10:49
10 Նոյեմբերի 2017
Թունավորում Հայաստանի մանկապարտեզներից մեկում. երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Թունավորման դեպք է գրանցվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի մանկապարտեզում։
14:00
08 Նոյեմբերի 2017
Ավտովթար Երևանում` 3 մեքենաների մասնակցությամբ. վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում
Երևանում վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում:
12:12
08 Նոյեմբերի 2017
Երևանում 31–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել մոր աչքի առաջ
31–ամյա կինը մոր ներկայությամբ ցած է նետվել պատշգամբից։
10:15
08 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորը ծայրահեղ ծանր է
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: