480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված ոճրագործության մեջ մեղադրվող Պերմյակովի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն
21:48
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից մինչ դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել։ Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Հիշյալ վարկածի ստուգման ուղղությամբ քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են կոմիտեից, Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:

Հիշյալ գործողության արդյունքները համեմատվում են Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումների և տարածքը սպասարկող հեռախոսակայանների տվյալների հետ՝ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու և համընկնումներ հայտնաբերելու նպատակով:

«Ինչ վերաբերում է քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավամտության վերաբերյալ տարածվող լուրերին, ապա հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում, նման տեղեկություններ քրեական գործում չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո մեղադրյալի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն (պարզաբանում ենք, որ նման ծանր հանցագործությունների դեպքում, որպես կանոն, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի համար փորձաքննության ենթարկվող անձի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը պարտադիր են)»,– հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
29 Հունիսի 2017
Այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում։
10:59
29 Հունիսի 2017
Օձերը, կարծես, չեն պատրաստվում նահանջել. «գրոհները» շարունակվում են
Օձերը, կարծես, չեն պատրաստվում նահանջել։
10:15
29 Հունիսի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 31–ամյա կինը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու
Նախօրեին` հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
20:45
28 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:06
28 Հունիսի 2017
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
17:34
28 Հունիսի 2017
ԱԻՆ–ը ճշգրտումներ է ներկայացնում Սևանա լճում գրանցված ողբերգության մասին
ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում քիչ առաջ Սևանա լճում գրանցված ողբերգության մասին։
16:53
28 Հունիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. Սևանա լճում երեխա է խեղդվում
Րոպեներ առաջ ահազանգել է ստացվել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
16:35
28 Հունիսի 2017
Երևանի կենտրոնում մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Այսօր ավտոմեքենա է այրվել Երևանի կենտրոնում։
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: