478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բնակարաններից մեկում չորսամյա երեխա է վնասվել նռնակի պայթունից. Ոստիկանություն
17:24
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի բնակարաններից մեկում չորսամյա երեխա է վնասվել նռնակի պայթունից, հաղորդում եմ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Համաձայն հաղորդագրության, փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում  վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել:

Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել: