478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի դեմ հարուցված գործը կարճվել է
19:44
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի դեմ հարուցված գործը կարճվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով, հաղորդում է pastinfo.am իրավական տեղեկատվության գործակալությունը։

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 185–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)։ Հակոբկոխյանին մեղադրում էին, որ նա դիտավորյալ վնաս է հասցրել Դիանա Ստեփանյանի ունեցվածքին` երեք անգամ ջուր լցնելով նրա բնակարան։

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դադարեցրել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ներկայումս մարզիչ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ  քրեական հետապնդումը ու կարճել նրա դեմ գործի վարույթը», – նշում է կայքը։

Հակոբկոխյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունն անհապաղ վերացվել է, իսկ  տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը համարվել է լուծված` դատարանում դրանից հրաժարվելու պատճառաբանությամբ:

Իսրայել Հակոբկոխյանի մարզական կենսագրությունը շատ հարուստ է. նա 1989թ. աշխարհի, 1986 և 1990թթ. Բարի կամքի խաղերի, 1985, 1989 և 1991թթ. Եվրոպայի, 1979 և 1983թթ. ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների, ԽՍՀՄ 1979, 1981-83, 1989, 1991թթ. չեմպիոն է, 1985թ. աշխարհի գավաթակիր։ 1985-ին 67 կգ քաշային կարգում և 1989-ին 71 կգ քաշային կարգում ճանաչվել է աշխարհի, իսկ 1989-ին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։

Նա մասնակցել է մայիսի 12–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական համակարգով` ներկայացնելով 11–րդ ընտրատարածքը։ Սակայն հավաքել էր 5543 ձայն և չէր անցել խորհրդարան։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել: