480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը
15:27
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Ամիրյան փողոցում` Հանրապետության Հրապարակի մոտ, այրվում էր «Երևան պանդոկի» ծխատար խողովակը։

Տան բնակիչները, որի առաջին հարկում գտնվում է ռեստորանը, ժամը 14։00–ի սահմաններում նկատեցին, որ խողովակից թանձր ծուխ էր բարձրանում։

Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, դեպքի վայր է ժամանել մեկ հրշեջ հաշվարկ, որը 20 րոպեում տեղայնացրել և մարել է կրակը։

«Կուտակված ճարպը մնացել է ծխատարի պատերին, և բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ բռնկվել, ինչի հետևանքով խողովակից ծուխ է դուրս եկել։ Այս պահին հրդեհը մարվել է, ոչ մի վտանգ չկա»,– գործակալությանը հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման բաժնի պետի տեղակալ մայոր Գևորգ Մնացականյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ: