480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Քննությունը դիտարկում է նաև այն վարկածը, որ Պերմյակովը միայնակ չի գործել. ոստիկանություն
18:12
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք վարկածներից բացի, քննությունը դիտարկում է նաև այն վարկածը, որ Գյումրիում ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, հնարավոր է, միայնակ չի գործել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Նրան ներկայացվել է մեղադրանք Հայաստանի ՔՕ «երկու և ավելի անձանց սպանություն» 104–րդ հոդվածով։

Պողոսյանի խոսքով` դա բազմաթիվ վարկածներից մեկն է։ «Ավետիսյանների տանը, որտեղ մոտ մեկ օրվա ընթացքում զննություն է կատարվել, զենք չի եղել, որը հանցագործը կարող էր վերցնել իր հետ։ Ստուգվում են նաև այն տարբերակները, որ նա մտել է տուն իբր ջուր խմելու համար»,– ասաց Պողոսյանը։

Բացի այդ, նա նշեց, որ նախաքննության արդյունքներով պարզ կդառնա` հանցագործը տնից ինչ–որ բան գողացել է, թե ոչ։

Հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել են, որ համակարգող շտաբ է ստեղծվում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ավելի արդյունավետ քննելու նպատակով։ Շտաբը 10 անդամ ունի, ներգրավված են հայկական և ռուսական քննչական կոմիտեների ներկայացուցիչներ և քրեագետներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում:
14:22
05 Դեկտեմբերի 2016
Վրաերթ Երևանում. 26–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երկուշաբթի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
11:36
05 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. անցակետում մոտ 558 տրանսպորտային միջոց է կուտակվել
Ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ։
10:39
05 Դեկտեմբերի 2016
Ինքնասպանության փորձ Երևանում. 19–ամյա աղջիկը փորձել է նետվել Կիևյան կամրջից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը Երևանում։
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։