482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու սպանությունների գործի քննության ժամանակ համակարգող շտաբը խոչընդոտների չի բախվում. Ոստիկանություն
17:27
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու սպանությունների գործի քննության ժամանակ համակարգող շտաբը խոչընդոտների չի բախվում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Նրան ներկայացվել է մեղադրանք Հայաստանի ՔՕ «երկու և ավելի անձանց սպանություն» 104–րդ հոդվածով։

Հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել են, որ համակարգող շտաբ է ստեղծվում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ավելի արդյունավետ քննելու նպատակով։ Շտաբը 10 անդամ ունի, ներգրավված են հայկական և ռուսական քննչական կոմիտեների ներկայացուցիչներ և քրեագետներ։

Պողոսյանի խոսքով` այս պահին համակարգող շտաբն ակտիվ քննություն է կատարում։

«Ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմը եկել են հետևության, որ Պերմյակովի նկատմամբ քրեակատարողական բոլոր գործողություններն իրականացվելու են Հայաստանում»,– նշեց Պողոսյանը։

Նա հաստատեց նաև, որ Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները, այլ ոչ թե հայկական իրավապահ մարմինները։

«Որոշ ԶԼՄ–ներ ակտիվ տեղեկություն էին տարածում, որ Պերմյակովին բռնել է Հայաստանի ոստիկանությունը, այնուհետև փոխանցել ռուսական կողմին, սակայն դա իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, չի կարելի սխալ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ոստիկանությունը վատ է աշխատել։ «Համատեղ աշխատում են Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, Քննչական կոմիտեն... Բոլոր հետևությունները պետք է կատարել նախաքննության արդյունքներից ելնելով, ոչ թե տարածվող բամբասանքների հիման վրա»,– նշեց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։