484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հեպատիտ С–ով վարակվելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
16:11
23 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Քաջարանի բժշկական կենտրոնում ութ մարդու` հեպատիտ С–ով վարակվելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, ուրբաթ լրագրողներին հայտնեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Հունվարի սկզբին Քաջարանում բացահայտվել է քաղաքային հիվանդանոցում հիվանդների` հեպատիտ C–ով վարակվելու ութ դեպք։ Այդ կապակցությամբ ստեղծվել է Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողով, որը ստուգումներ է անցկացրել բուժհաստատությունում օգտագործվող գործիքների ստերիլության, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման կանոնների և կանխարգելման վերաբերյալ։ Բոլոր վարակվածները բուժում կստանան պետպատվերի շրջանակում։

Պողոսյանի խոսքով` Քաջարանի մարզպետարանը պետք է զբաղվի միջադեպի պատճառների բացահայտմամբ։

«Քրեական գործ է հարուցվել, և առկա բոլոր նյութերը կփոխանցվեն Քննչական կոմիտե, որը կպարզի բոլոր հանգամանքները»,– նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ հիվանդանոցներում վարակների կանխումն Առողջապահության նախարարության անցկացրած քաղաքականության կարևորագույն տարրերից է։ Այդ կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը ստուգումներ է անցկացնում բուժհաստատություններում։

«Գոյություն ունեն որոշ նորմատիվ ակտեր, միջոցառումներ, չափանիշներ և մեխանիզմներ, որոնց համապատասխան պետք է աշխատի տվյալ բժշկական հաստատության բժշկական ամբողջ անձնակազմը»,– ասաց փոխնախարարը։

Պողոսյանը նշեց, որ այս պահին կատարվում են բոլոր ութ հիվանդների հետազոտության համապատասխան միջոցառումները։ «Հատուկ հանձնաժողովն արյան նմուշներ է բերել հետագա հետազոտության համար»,– ասաց Պողոսյանը։

Փոխնախարարը նշեց, որ բազմաթիվ հիվանդներ ունեն բժշկական ապահովագրություն, իսկ հեպատիտ С–ի բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում։ Ըստ նրա, վարակվածները չեն վճարի բուժման համար, եթե հիվանդությունն անցնի խրոնիկ փուլ։ Ծախսերն իր վրա կվերցնի «աղբյուրը», որի անունը Պողոսյանը հրաժարվեց նշել։

Փոխնախարարն ավելացրեց նաև, որ անհասկանալի է վարակման պատճառը, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնն օպտիմալացման ծրագրից հետո 2013 թվականին տեղափոխվել է նորոգված, տեխնիկապես զինված և ժամանակակից չափանիշների համապատասխանող շենք։

«Կկատարվեն նաև կանխարգելիչ միջոցառումներ... Պետք է հետազոտվեն 2014 թվականին վիրահատված մարդիկ, արյան հետ աշխատող բուժաշխատողները»,– նշեց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ: