+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազն անհարժեշտ չի համարում Գյումրիի ողբերգության հետաքննությանը ներգրավել երրորդ երկրներ
18:39
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազությունն անհարժեշտ չի համարում  Գյումրիի ողբերգության հետաքննությանը  երրորդ երկրների իրավապահների ներգրավումը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Առաջին հերթին կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա,  քանի որ համոզված եմ, որ հայ և ռուս իրավապահների աշխատանքը կլինի օբյեկտիվ և համակողմանի», – ասաց Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ երրորդ երկրների ներգրավման համար չկան իրավական հիմքեր, քանի որ, Հայաստանի և ՌԴ–ի սահմանադրությունների համաձայն, այդ երկրներում կատարված հանցագործությունները քննվում են այդ երկրների համապատասխան իրավապահ մարմինների կողմից։

Միաժամանակ գլխավոր դատախազը պարզաբանեց, որ այլ երկրների մասնագետներին կարելի է ներգրավել դատական գործընթացին մասնակցելու համար։ Սակայն, նրա խոսքերով, դրա անհրաժեշտությունը ևս չի լինի, քանի որ «մենք գործ ունենք բարձր որակավորում ունեցող հայ և ռուս մասնագետների հետ, ովքեր ի վիճակի են պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց առջև դրված խնդիրը»։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և  ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և  ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և  բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի  տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել  է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։
22:56
14 Օգոստոսի 2017
Գողությու՞ն, թե՞ սեր շոկոլադի հանդեպ. Գերմանիայում 20 տոննա շոկոլադով կցասայլ են գողացել
Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում անհայտ անձինք բեռնատար կցասայլ են գողացել, որում 20 տոննա քաղցրավենիք է եղել:
18:32
14 Օգոստոսի 2017
Կոտայքում նորածին է հայտնաբերվել ծառի տակ
Արտակարգ դեպք է գրանցվել հանգստյան օրերին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
14:34
14 Օգոստոսի 2017
Սևանում ռուս զինծառայող է խեղդվել
Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

11:36
14 Օգոստոսի 2017
ՌԴ ԱԻՆ–ը կարող է ինքնաթիռ տրամադրել Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքների համար
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին: