484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ իրավապահները Պերմյակովին հարցաքննում են Հայաստանի օրենսդրության համաձայն. Գլխավոր դատախազ
17:11
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը,  Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվող  Վալերի Պերմյակովին հարցաքննում է Հայաստանի օրենսդրության համաձայն, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

 «Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը հարցաքննությունների արձանագրությունները վարում է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին համաձայն», – ասաց Կոստանյանը։

Նա նաև ընդգծեց, որ հետագայում նախատեսվում է ռուսական կողմի հետ համաձայնեցնել հարցաքննությունների արձանագրությունները միմյանց փոխանցելու կարգը։

«Մենք պետք է նման կարգ սահմանենք, որպեսզի հարցաքննությունների արդյունքում ստացված տեղեկությունները հասանելի լինեն ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին», – ասաց գլխավոր դատախազը։

Նախօրեին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և  ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և  ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և  բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի  տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել  է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում: