484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հակառակորդի կրակից հայ զինծառայող է զոհվել
21:04
21 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովսոտի–Արմենիա/. Հայկական բանակի պայմանագրային ծառայող Արման Ուդումյանն է մահացել հրազենային վնասվածքներից, նախնական տվյալներով, հակառակորդի` հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Միջադեպը կատարվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստի ցավը և օժանդակություն է հայտնում Արման Ուդումյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին և զինակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ֆունվարի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։ 

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Ասատրյանը և վիրավորում  է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Գասպարյանը։ Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:51
30 Ապրիլի 2017
Լոռիում երիտասարդը պարբերաբար բռնաբարել է կնոջ անչափահաս քրոջը
Լուռու մարզում անչափահաս աղջիկը մեկ տարի շարունակ բռնաբարվել է քրոջ ամուսնու կողմից:
13:57
30 Ապրիլի 2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. գյուղացիները տրակտորով կողաշրջվել են. կա 7 վիրավոր
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում:
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։