485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ առողջապահության նախարարությունը ցավակցություն են հայտնել Հայաստանում վիրավորված երեխայի մահվան կապակցությամբ
21:43
19 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս բժիշկները ցավակցություն են հայտնել Գյումրիում մեկ շաբաթ առաջ սպանված ընտանիքի միակ ողջ մնացած վեց ամսական երեխայի մահվան կապակցությամբ։

«Չնայած հայ և ռուս բժիշկների բոլոր ջանքերին` այսօր հիվանդանոցում մահացավ Սերյոժա Ավետիսյանը... Ռուս բժիշկները սգում են Սերյոժայի մահը հայ գործընկերների հետ միասին»,– հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ երեխային բուժօգնության ցուցաբերման հարցը ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի և Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անձնական վերահսկողության ներքո էր։

«Հայ գործընկերներին Սերյոժայի բուժման գործում օգնելու համար Երևան էին  մեկնել մանկական ռեանիմատոլոգիայի, նեյրովիրաբուժության և նևրոլոգիայի բնագավառի առաջատար ռուս մասնագետները։ Մոսկվացի մյուս մասնագետները կոնսուլտացիաներ են արել Սերյոժայի համար հեռուստաբժշկական ցանցով։ Սակայն ստացած վնասվածքների ծանրությունն անհամատեղելի էր կյանքի հետ»,– պարզաբանեց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևան է ժամանել ռուս զինծառայողի նկատմամբ քննությունը համակարգելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: