483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունն առավելագույն հանդուրժողականություն է դրսևորել Երևանում և Գյումրիում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում. Գասպարյան
19:16
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն առավելագույն հանդուրժողականություն է դրսևորել Երևանում և Գյումրիում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հունվարի 15–ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցները, որը վերածվել էր ոստիկանների հետ բախումների, պահանջում էին հայկական կողմին հանձնել ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ։ Անկարգությունների հետևանքով, տարբեր տվյալներով, տուժել է 14 մարդ, 13–ը ձերբակալվել է։

 «Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ ոստիկանների ուղղությամբ ավելի քան 40 րոպե քարեր էին նետում, սակայն նրանք ոչ մի պատասխան գործողություն չձեռնարկեցին: Մենք հասկանում էինք կատարվածի էմոցիոնալ բաղկացուցիչը», - ասաց Գասպարյանը:

«Մենք հասկանում էինք, որ կրքերը բորբոքվել էին, կային նաև կազմակերպիչներ, որոնց մենք պետք է բացահայտեինք, որպեսզի հենց նրանց ուղղությամբ ուղղեինք մեր գործողությունները: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման րոպեներին սովորաբար տուժում են անմեղ, անտեղյակ մարդիկ, իսկ մենք պետք է ցույց տայինք իրական պատկերը: Հունվարի 15-ին մենք առավելագույն հանդուրժողականություն դրսևորեցինք», -  ավելացրեց Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, Գասպարյանն ընդգծեց, որ այդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ հավաքվածներից մեկը զինված է:

«Մենք ճիշտ գործողություններ ենք ձեռնարկել: Ես հանձնարարել էի, որ նման դեպքերում բոլորին բերման ենթարկեն: Այս գործողություններով մենք կանխեցինք հանցագործությունը, անգամ եթե զենքն օրինական է կամ գազային: Իսկ եթե հանկարծ կրակեի՞ն ոստիկանի ուղղությամբ», - նշեց նա:

Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գյումրիի անկարգությունների փաստով  258–րդ (խուլիգանություն) և 316–րդ (իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կիրառում) հոդվածների հատկանիշներով։-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: