483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը տեղյակ էր, որ Պերմյակովը շարժվել է դեպի հայ–թուրքական սահման. Գասպարյան
18:18
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը Գյումրիում վեց մարդու սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ձերբակալելուց դեռ երկու ժամ առաջ տեղյակ էր, որ նա կշարժվի դեպի հայ–թուրքական սահման և այդ մասին զգուշացրել է ռուս սահմանապահներին, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և արդեն ընդունել է իր մեղքը։

«Մենք հայ–թուրքական սահմանի մոտ էինք ուղարկել 35 հոգուց բաղկացած խումբ, որը զննել էր տեղանքն ու զգուշացրել սահմանապահներին։ Եթե անկեղծ, ինձ համար նշանակություն չունի, թե ով է բռնել հանցագործին», – ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` ոստիկանության հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ հանցագործը հեռանա հանրապետության տարածքից։

«Այս նպատակին մենք հասել ենք, իսկ ով է բռնել հանցագործին, վերջին հաշվով, դա արդեն երկրորդական հարց է», – ընդգծեց Գասպարյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ քննությունը կբացահայտի այս հանցագործության բոլոր մութ կողմերն ու կոչ արեց չխճճվել ենթադրությունների մեջ և խուճապի չմատնվել ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
12:01
19 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել է, 3–ը ծայրահեղ ծանր են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:35
19 Մարտի 2017
Խոշոր ՃՏՊ Երևան–Սևան ճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Նախօրեին`մարտի 18-ին, խոշոր ավտովթար է գրանցվել Երևան–Սևան ավտոճանապարհին։
19:27
18 Մարտի 2017
Երևանում անհայտ անձը ավտոտնակից ցած է նետել Nissan Teana մակնիշի ավտոմեքենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։
09:41
18 Մարտի 2017
Բյուրականում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է։