484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավոր է՝ Պերմյակովը ծանոթ է եղել սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ. փորձագետ
17:10
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հնարավոր է՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ծանոթ է եղել զոհերից ոմանց հետ, շաբաթ օրը լրագրողներին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և արդեն ընդունել է իր մեղքը։

«Ես կարող եմ ենթադրել, որ Ավետիսյաններն աշխատել են Չիտայում և Պերմյակովի հետ ծանոթ են եղել», – ասաց Ամարյանը։

Փորձագետի խոսքով` իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի հետ և Ռուսաստանի որ քաղաքում են նրանք աշխատել։

 «Պերմյակովի և՛  հայրը, և՛  մայրն աղանդավորներ են` «Հույս, Հավատ, Սեր» խարիզմատիկ եկեղեցու անդամներ, որը ստեղծվել է 1987 թ.–ին և որի կենտրոնը Չիտայի մոտակայքում գտնվող Բալեյ քաղաքն է», – ասաց Ամարյանը։

Փորձագետն ընդգծեց, որ այդ աղանդի ղեկավարման մեխանիզմը կոչվում է G12, ըստ որի` յուրաքանչյուր խմբում պետք է 12–ական մարդ լինի։ Նա նշեց, որ նման աղանդները կարող են կիրառել սպանություններ` բացատրելով, որ «մեղսագործներին ճիշտ ուղու վրա են դնում»։

«Ոչ ոք կրոնի քողի տակ հանցագործություն կատարելու և հատկապես մարդկանց կյանքից զրկելու իրավունք չունի», – ընդգծեց փորձագետը։

Ամարյանը նշեց, որ «Հույս, Հավատ, Սեր» աղանդի վերադասը «Փրկությունը Հիսուսի մեջ է» աղանդն է, որի վերադասը «Ավատերանչական հավատքի քրիստոնյաների ռուսական եկեղեցին է», իսկ ամենավերևում Ամերիկայում գործող և աղանդների հայրենիք համարվող «Ֆիլադելֆիա» 50–ականների եկեղեցին է։

«Այս բոլոր եկեղեցիների ղեկավարները հիմնականում ուկրաինացիներ են», – նշեց Ամարյանը։

Նրա խոսքով` Ավետիսյանների ընտանիքի անդամները սպանվել են, այսպես կոչված, «Դանիելի պահքի» օրը, երբ աղանդավորներն ունեն որոշակի «նպատակներ և առաքելություններ»։

Փորձագետը հիշեցրեց նաև, որ Գյումրու ողբերգությունից հետո հակառուսական տրամադրություններ բռնկվեցին։

 «Նկատեք, որ այդ տրամադրությունները հակակրոնական չեն` անգամ հաշվի առնելով այն, որ այս պատմության հետ կարող է աղանդ կապ ունենալ, դրանք ուղղված չեն որևէ կոնկրետ անձի դեմ, դրանք հակառուսական են», – ընդգծեց Ամարյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: