486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քննչական կոմիտեն Գյումրիում կատարված սպանության որոշ մանրամասներ է ներկայացրել
13:31
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական և դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։

Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների՝ հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։

Ինչպես նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաեւ` դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այդպիսիք հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները։

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքը լքելուց հետո մինչև Ավետիսյանների տուն հասնելը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով պարզվել է 6 անձի սպանության մեջ մեղադրվողի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. ըստ քննության տվյալների՝ նա տուն է մուտք գործել մուտքի դռան ապակյա բացվածքը շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում կատարված զննության եւ լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերվել է 28 հատ պարկուճ, 2 հատ չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ։

Նախաքննությունը շարունակվում է։

Գյումրիում հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վիրահատվել է և հիմա գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։