483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ
20:32
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քրեական գործը հարուցվել է 258–րդ (խուլիգանություն) և 316–րդ (իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կիրառում) հոդվածների հատկանիշներով։ Ընթանում է հետաքննություն, գործով մեղադրյալներ դեռ չկան։

Հունվարի 15–ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցները, որը վերածվել էր ոստիկանների հետ բախումների, պահանջում էին հայկական կողմին հանձնել ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ։

Անկարգությունների հետևանքով, տարբեր տվյալներով, տուժել է 14 մարդ, 13–ը ձերբակալվել է։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վիրահատվել է և հիմա գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
15:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
11:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
21:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
20:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
19:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
03:25
01 Նոյեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
02:33
01 Նոյեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
00:09
01 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
04:57
31 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
04:47
31 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։