484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
LifeNews–ը հայտնում է, որ Կիևում հարձակվել են հեռուստաընկերության լրագրողների վրա
17:19
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. LifeNews–ը հայտնում է, որ Կիևի կենտրոնում կրկին հարձակվել են հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։

«Ցուցարարները Կիևի կենտրոնում կրկին հարձակվել են LifeNews հեռուստաընկերության լրագրողների վրա։ Գլխավոր դատախազության շենքի առաջ Գլխավոր դատախազ Վիտալի Յարյոմայի հրաժարականի համար կազմակերպված ակցիայի ժամանակ, որը լուսաբանում էին թղթակից Ժաննա Կարպենկոն և օպերատոր Ալեքսանդրա Ուլյանովան, մոտ 20 մարդ վազել են աղջիկների ուղղությամբ, խլել թանկարժեք սարքերը (տեսախցիկն ու ձողը) և կոտրել դրանք», – նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

LifeNews–ի տվյալներով` աղջիկներն արդեն դիմել են Կիևի իրավապահ մարմիններին, առաջիկայում նրանք կներկայացնեն հերթական դիմումը` հարձակման մասնակիցներին գտնելու խնդրանքով, նշվում է հաղորդագրության մեջ։

Սա վերջին շրջանում Կիևում LifeNews հեռուստաընկերության լրագրողների հետ տեղի ունեցած առաջին դեպքը չէ։ Հունվարի 1–ին Կիևում ազգայնամոլների կազմակերպած ջահերով երթի ժամանակ անհայտ անձինք ծեծել էին LifeNews–ի թղթակցին և օպերատորին։ Ինչպես հաղորդում էր հեռուստաընկերությունը, անհայտ անձինք հրել էին լրագրող Ժաննա Կարպենկոյին, նա ընկել էր և վնասել գլուխը, բացի այդ լրագրողներից խլել էին հեռախոսը։ Խուլիգաններն օպերատորից խլել էին նաև տեսախցիկն ու կոտրել այն։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիևում LifeNews հեռուստաընկերության լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստի կապակցությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։