+32
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների շարքում տուժածներ կան
20:45
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում լարվածությունը չի թուլանում, բողոքի ակցիայի մասնակիցների շարքում արդեն տուժածներ կան։ Ենթադրվում է, որ նրանք տուժել են ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից։ Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից, տուժածներից մեկին տեղափոխել են Շտապօգնության մեքենայով։

Ցույցի մասնակիցները պահանջում են, որ վեց հոգու սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնեն հայկական կողմին։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
13:44
17 Սեպտեմբերի 2017
Մայրը 43-ամյա որդուն ննջասեյակում կախված է հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
12:51
17 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Երևանի հայտնի սրճարանում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Երևանի հայտնի սրճարաններից մեկում: