481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ
20:00
15 Հունվարի 2015

ԳՅՈՒՄՐԻ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության շենքից ուղղվել են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք և սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից։

Ցուցարարները բղավում են, որ պահանջում են փոխանցել Պերմյակովին հայկական կողմին։ Ոստիկանները պաշտպանվում են վահաններով և պարբերաբար հետ մղում ակցիայի մասնակիցներին։ Մարդիկ իրավապահների ուղղությամբ քարեր են նետում, ոստիկանները պաշտպանվում են մահակներով։ Միաժամանակ հանդարտության կոչեր են հնչում։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել էր, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: