481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված սպանությունը չպետք է ազդի Ռուսաստանի և ԵՏՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա. քաղաքագետ
16:35
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված սպանությունը չպետք է ազդի Ռուսաստանի և ԵՏՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Նմանատիպ դեպքերը չպետք է ազդեն հայ–ռուսական հարաբերությունների և ԵՏՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների ձևաչափի վրա, որքան էլ հակառուսական ուժերը ցանկանում են շահարկել դա»,– ասաց Շաքարյանցը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հետ զրույցում։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Շաքարյանցի խոսքով` այդպիսի «պերմյակովներ» կան ինչպես Հայաստանի քաղաքացիների շրջանում, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնությունում, այդ իսկ պատճառով պետք է հստակ տարանջատել կոնկրետ քրեական գործը միջպետական հարաբերություններից։

Քաղաքագետը նշեց, որ այս հանցագործությունը որևէ կերպ չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա, ինչպես չեն ազդում այլ պետություններում տեղակայված ռազմակայանների զինծառայողների կատարած հանցագործությունները։

«Օրինակ կարող են ծառայել Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմակայանները, որտեղ հաճախ են այդպիսի դեպքեր գրանցվում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դա լուրջ ազդեցություն չի ունենում միջպետական հարաբերությունների վրա»,– նշեց Շաքարյանցը։

Քաղաքագետը պատահական չէ համարում այն, որ Գյումրիում սպանությունից 38 րոպե անց այդ մասին գրել է «The Washington Post» ամերիկյան պարբերականը։

«Այդպիսի արագություն նրանք ցույց չէին տվել նույնիսկ ֆրանսիական խմբագրությունում կատարված սպանությունից հետո։ Իսկ այս դեպքում շատ կասկածելի է, որ ամերիկյան թերթի լրագրողը Գյումրիում է եղել»,– ասաց նա։

«Ես նույնիսկ վստահ եմ, որ նա նույնիսկ Երևանում չի եղել։ Բայց, օրինակ, Գյումրիում կա ամերիկյան հյուպատոսություն, որտեղ շտապել են լուրը հրապարակել` ստվեր նետելով ռուս–հայկական հարաբերությունների վրա և վարկաբեկել դաշնակցային հարաբերությունները»,– ասաց նա։

Շաքարյանցը նշեց, որ այդ պատճառով նա պահանջում է իշխանություններից անհապաղ կարգի հրավիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ամերիկյան շահերից բխող գործունեություն են իրականացնում, ինչպես նաև, օգտագործելով այս սպանությունը` փորձում են  ապակայունացնել ներքին վիճակը և թուլացնել հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել է, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։