484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված ողբերգությունը շոուի վերածել չի կարելի. հոգեբան
16:49
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Գյումրիում կատարված ողբերգությունը չի կարելի վերածել շոուի, հինգշաբթի լրագրողներին ասաց հոգեբան Աննա Բադալյանը։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Հոգեբանի խոսքով` բազմաթիվ ինտերնետ–պարբերականներ և ԶԼՄ–ների որոշ ներկայացուցիչներ փորձում են «սնվել» դժբախտությունից և PR անել դրանից, ինչը սխալ է։

«Ինչ վերաբերում է Պերմյակովին, ապա պետք է հաշվի առնել, թե ինչ ընտանիքում է նա մեծացել` հայրն աղանդավոր է, եղբայրը, ենթադրաբար, բանտարկված է կնոջը սպանելու համար, անտարբեր քույրեր, մայրն ընդհանրապես բացակայում է»,– ասաց Բադալյանը։

«Իմ կարծիքով, մարդու այս տեսակը մարդասպանի տեսակ է... Պերմյակովն ունի դասական մարդասպանի հոգեբանություն, որը զարգացել է մանկությունից»,– նշեց Բադալյանը։

Հոգեբանն ընդգծեց, որ Պերմյակովի վարքն իր տեսանկյունից կարելի է բնական համարել, քանի որ նա ամուր և լիարժեք ընտանիք է տեսել և որոշել է վրեժխնդիր լինել այն բանի համար, որ նրանք ապրում են սիրո մեջ։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ նախքան զինվորին պահակախմբում նշանակելը պետք է պարզել նրա հոգեկան վիճակը։

«Տարբեր վարկածներ կան` Պերմյակովը հայատյաց է կամ ազգայնական։ Հնարավոր է նաև, որ ինչ–որ ժամանակ նրան վիրավորել կամ ստորացրել է մի հայ, և նա որոշել է վրեժխնդիր լինել»,– ասաց Ադիբեկյանը։

Նա միաժամանակ վստահ է, որ միջադեպը չի ազդի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

«Հայկական և ռուսական ատյանները պետք է համատեղ խումբ ստեղծեն Պերմյակովի գործի քննության համար, ում միևնույն է, թե որ երկրում նրան կենթարկեն ցմահ ազատազրկման... Նույնիսկ եթե պարզվի, որ նա հոգեկան շեղումներ ունի, ապա նրա համար տարբերություն չկա, թե որ երկրում կրել պատիժը»,– ասաց սոցիոլոգը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել է, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Բազան համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ–29 կործանիչներով, բազայում ծառայում է մոտ 4,5 հազար մարդ։

ՌԴ–ն և Հայաստանը 2010թ.–ի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ բազային տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.–ին, գործողության ժամկետը 25 տարի է, այժմ փաստաթուղթը կգործի մինչև 2044թ.–ը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:51
30 Ապրիլի 2017
Լոռիում երիտասարդը պարբերաբար բռնաբարել է կնոջ անչափահաս քրոջը
Լուռու մարզում անչափահաս աղջիկը մեկ տարի շարունակ բռնաբարվել է քրոջ ամուսնու կողմից:
13:57
30 Ապրիլի 2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. գյուղացիները տրակտորով կողաշրջվել են. կա 7 վիրավոր
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում:
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։