486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրում ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը վստահեցնում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների մարդասպանը կենթարկվի դաժան պատժի
15:27
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի աշխատանքի հարցերով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ Գյումրում վեց մարդ սպանած Պերմյակովը դաժան պատժի կենթարկվի։

Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Նրա խոսքերով` ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շատ փորձությունների է ենթարկվել և թուրքական պատերազմների ընթացքում, և սարսափելի բնական աղետների ժամանակ։

«Հիմա ևս մի փորձության ժամանակ է։ Նման հանցագործություն կատարող անձինք ազգություն չունեն։ Վստահեցնում եմ բոլորին, որ այս սարսափելի հանցագործություն կատարողը կկրի ամենադաժան պատիժը։ Հիմա Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն այս անմարդկային հանցագործության համատեղ օբյեկտիվ և համակողմանի քննություն են իրականացնում», – ասել է Պոլյուխովիչը «Ցայգ» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ ռազմաբազային հրամանատարությունը համակողմանի օգնություն կցուցաբերի զոհվածների ընտանիքին։

«Մենք հույս ունենք, որ դուք կհասկանաք և կաջացկեք։ Միայն բոլորս միասին ուս–ուսի մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն», – ասել է Պոլյուխովիչը։

«102–րդ ռազմաբազային հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված է ոճրագործությունից։ Մենք բոլորս սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», – ասել է Պոլյուխովիչը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Բազան համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ–29 կործանիչներով, բազայում ծառայում է մոտ 4,5 հազար մարդ։

ՌԴ–ն և Հայաստանև 2010 թ.–ի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ բազային տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995 թ.–ին, նրա գործողության ժամկետը 25 տարի է, հիմա փաստաթուղթը կգործի մինչև 2044 թ–ը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
12:12
17 Փետրվարի 2017
Արարատում որդին դանակի 7 հարվածներով սպանել է հորը. հայտնի են որոշ մանրամասներ
Նախօրեին սպանություն է կատարվել Արարատի մարզում։

11:10
17 Փետրվարի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել սատկած շների և առնետների հարևանությամբ Արարատում
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
21:14
16 Փետրվարի 2017
Հրդեհաշիջման ժամանակ փրկարարական ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել
Հինգշաբթի ցերեկը հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
14:59
16 Փետրվարի 2017
Հայաստան–Վրաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի` փետրվարի 16–ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանին։
14:53
16 Փետրվարի 2017
Զորամասի մարտական դիրք տանող ճանապարհին բուլդոզերն ընկել է ձորը. մեկ զինծառայող մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Փետրվարի 15-ին  ժամը  15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող բուլդոզերը։
13:17
16 Փետրվարի 2017
21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել Թումանյանի այգում
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: