485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երթի մասնակիցները Հայաստանի նախագահից պահանջել են Պերմյակովին հանձնել հայկական կողմին
21:56
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում սգո երթի մասնակիցները չորեքշաբթի Հայաստանի նախագահի վարչակազմին նամակ են հանձնել, որով պահանջում են Գյումրիում կատարված սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին, ինչպես նաև` երկրում սուգ հայտարարել։

митинг, ГюмриՎեց հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ընտանիքի ամենափոքրիկ անդամը` վեց ամսական տղան, ծանր վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է։ Մեղադրյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին հայտնաբերել են Թուրքիայի սահմանին։ Նա ընդունել է հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Մենք պահանջում ենք սուգ հայտարարել, ինչպես նաև մեղադրյալին հանձնել հայկական արդարադատությանը։ Նա պետք է պատիժ կրի Հայաստանի տարածքում»,– ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` Նարեկ Այվազյանը։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է գյումրեցիներին անձամբ պատմել քննության ընթացքի մասին և նշել, որ մեղադրյալը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանում։

митинг, ГюмриԱյս պահին երթի մասնակիցների հիմնական մասը ցրվել է, նստավայրի առջև մոտ երկու տասնյակ մարդ է մնացել։

Չորեքշաբթի Գյումրիում և Երևանում բողոքի ցույցեր են անցկացվել Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով։ Նա այս պահին ռուսական ռազմակայանում է։ Գյումրիում ռուսական ռազմակայանի մոտ ակցիայի մասնակիցները որոշել են ցրվել` պայմանավորվելով հինգշաբթի հավաքվել մարզային դատախազության մոտ։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարել են, որ այդ հարցը քաղաքականացնել չի կարելի և մատնանշել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նաև հաղորդվել է, որ սպանության քննությունը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ գործակցությամբ։

Հայաստան է ժամանել ՌԴ–ի պաշտպանության նախարարության հանձնաժողովը` գերատեսչության ղեկավարի տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի գործակցել Հայաստանի հետ քննության շրջանակում։

ՌԴ ԱԳՆ–ն երկուշաբթի հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում, որպեսզի «այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։