482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված հանցագործության հեղինակը պատասխանատվության կենթարկվի Հայաստանում. դատախազ
21:38
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գյումրեցիներին խոստացել է անձամբ պատմել ընտանիքի սպանության գործով քննության մասին, որում որպես մեղադրյալ ներգրավվել է ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա նշել է, որ մեղավորը պատասխանատվության կենթարկվի Հայաստանում։

Վեց հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ընտանիքի ամենափոքրիկ անդամը` վեց ամսական տղան, ծանր վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է։ Մեղադրյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին հայտնաբերել են Թուրքիայի սահմանին։ Նա ընդունել է հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Վաղը ժամը 10։00–ին ես կլինեմ Գյումրիում և կներկայացնեմ գյումրեցիներին ամբողջ ընթացակարգը։ Ամեն դեպքում, դիմում եմ գյումրեցիներին և, ընդհանուր առմամբ, մեր ողջ ժողովրդին, քանի որ այս հանցագործությունն ամբողջ ժողովրդի խնդիրն է։ Մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել հանցագործին օրենքի ողջ խստությամբ»,– ասաց Կոստանյանը լրագրողներին։

«Վստահ եմ, որ հանցագործը պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք կարող ենք հետևել ընթացքին»,– ավելացրեց նա։

Մեկնաբանելով հնչած հայտարարություններն այն մասին, որ Երևանը ռուսական կողմին է զիջել հանցագործության քննությունը` գլխավոր դատախազը նշեց, որ «Հայաստանը ոչ ոքի ոչինչ չի զիջում»։

«Վաղը դուք կտեսնեք հայկական իրավապահ մարմինների ակտիվ գործողությունները, ինչը կդառնա Հայաստանի Հանրապետության վճռականության վկայություն` Հայաստանի քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարած ցանկացած մարդու պատասխանատվության ենթարկելու հարցում»,– ընդգծեց դատախազը։

Չորեքշաբթի Գյումրիում և Երևանում բողոքի ցույցեր են անցկացվել Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով։ Նա այս պահին ռուսական ռազմակայանում է։ Գյումրիում ռուսական ռազմակայանի մոտ ակցիայի մասնակիցները որոշել են ցրվել` պայմանավորվելով հինգշաբթի հավաքվել մարզային դատախազության մոտ։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարել են այդ հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության մասին` մատնանշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նաև հաղորդվել է, որ սպանության քննությունը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ գործակցությամբ։

Հայաստան է ժամանել ՌԴ–ի պաշտպանության նախարարության հանձնաժողովը` գերատեսչության ղեկավարի տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի գործակցել Հայաստանի հետ քննության շրջանակում։

ՌԴ ԱԳՆ–ն երկուշաբթի հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում, որ «այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
22 Մայիսի 2017
ԱՊ Հայաստանում. ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են նկատվել։
16:21
22 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
13:17
22 Մայիսի 2017
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է
Այսօր ավտովթար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։
10:53
22 Մայիսի 2017
Գառնիում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
22:30
21 Մայիսի 2017
Հայտնի է, թե ինչու է այսօր քաղաքացին փորձել ինքնասպան լինել Երևանում
Երևանում այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել։
15:43
21 Մայիսի 2017
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ
Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ:
22:59
20 Մայիսի 2017
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը
Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
11:00
20 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, հոսպիտալացվել են։
19:31
19 Մայիսի 2017
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
17:15
19 Մայիսի 2017
ՃՏՊ Երևանում` հրշեջ մեքենայի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրշեջ մեքենան մեկնելիս է եղել կանչի վայր։
17:01
19 Մայիսի 2017
Գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում
Այսօր գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում։
15:28
19 Մայիսի 2017
Անչափահաս աղջիկ են բռնաբարել Երևանի երաժշտական արվեստանոցներից մեկում
Երևանում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: