480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայանում ծառայողական ներքին քննությունն ավարտվել է, բոլոր մեղավորները բացահայտվել են. Բախին
21:12
14 Հունվարի 2015


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայանում ծառայողական ներքին քննությունը, բոլոր մեղավորները բացահայտվել են։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, չորեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը,  և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել է սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Պերմյակովն ընդունել է իր հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել Պերմյակովին ներգրավել որպես մեղադրյալ։

Բախինը հայտնել է նաև, որ ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը, որը որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Քրեական օրենսգրքին համապատասխան հարուցված քրեական գործում, գտնվում է Հայաստանի տարածքում։

Քրեական գործի շրջանակում հետագա աշխատանքները կվարեն Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները, նշում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարել են այդ հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության մասին` մատնանշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նաև հաղորդվել է, որ սպանության քննությունը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ գործակցությամբ։

Հայաստան է ժամանել ՌԴ–ի պաշտպանության նախարարության հանձնաժողովը` գերատեսչության ղեկավարի տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի գործակցել Հայաստանի հետ քննության շրջանակում։

ՌԴ ԱԳՆ–ն երկուշաբթի հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում, որ «այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում:
14:22
05 Դեկտեմբերի 2016
Վրաերթ Երևանում. 26–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երկուշաբթի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
11:36
05 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. անցակետում մոտ 558 տրանսպորտային միջոց է կուտակվել
Ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ։
10:39
05 Դեկտեմբերի 2016
Ինքնասպանության փորձ Երևանում. 19–ամյա աղջիկը փորձել է նետվել Կիևյան կամրջից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը Երևանում։
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: