478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված հանցագործության քննությունը պետք է վարի հայկական կողմը. փաստաբան
21:14
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված հանցագործության քննությունը պետք է վարի հայկական կողմը, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Վեց հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ընտանիքի ամենափոքրիկ անդամը` վեց ամսական տղան, ծանր վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է։ Մեղադրյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին հայտնաբերել են Թուրքիայի սահմանին։ Նա ընդունել է հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին։

Նորիկյանի խոսքով` Հայաստանում հանցագործություն կատարած անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Հայաստանի տարածքում և օրենքով սահմանված կարգով։

«Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկություններ էին տարածել, որ Հայաստանի գլխավոր դատախազը բանակցություններ է վարում ՌԴ գլխավոր դատախազի հետ հարցի վերջնական լուծման և քրեական գործի հետագա ելքը սահմանելու ուղղությամբ»,– ասաց Նորիկյանը։

«Ինչու՞ Հայաստանում կատարած հանցագործությունը պետք է այսպիսի իրարանցում առաջացներ։ Պատասխանը մեկն է` կարող են այլ դրդապատճառներ լինել»,– կարծում է փաստաբանը։

Հնարավոր պատժի վերաբերյալ Նորիկյանն ասաց, որ մեղավորին ազատազրկում է սպառնում ինչպես հայկական, այնպես էլ ռուսական օրենսդրությանը համապատասխան։

«Հանցագործությամբ պետք է զբաղվեն իրավասու մարմինները... Թե ինչ իրավական ելք կլինի, ցույց կտան փորձաքննության արդյունքները, որոնք կարող են ապացուցել, որ մենք գործ ունենք խելագար խուլիգանի հետ։ Եթե պարզվի, որ զինվորը հոգեկան շեղումներ ունի, ապա պատիժն այլ կլինի, իսկ եթե ոչ, ապա նա պատասխանատվության կենթարկվի առավելագույն պատժաչափով»,– ավելացրեց Նորիկյանը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարել են, որ այդ հարցը քաղաքականացնել չի կարելի և մատնանշել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նաև հաղորդվել է, որ սպանության քննությունը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ գործակցությամբ։

Հայաստան է ժամանել ՌԴ–ի պաշտպանության նախարարության հանձնաժողովը` գերատեսչության ղեկավարի տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի գործակցել Հայաստանի հետ քննության շրջանակում։

ՌԴ ԱԳՆ–ն երկուշաբթի հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում, որ «այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։