486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ դեսպան. «Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից պետք չէ քաղաքական կրակ բորբոքել»
20:36
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին։ Իվան Վոլինկինը կոչ է անում չքաղաքականացնել այդ գործը և համոզմունք է հայտնում, որ քննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործը պատիժ կկրի։

Վեց հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ընտանիքի ամենափոքրիկ անդամը` վեց ամսական տղան, ծանր վիճակում հիվանդանոցում է։ Մեղադրյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին հայտնաբերել են Թուրքիայի սահմանին։ Նա ընդունել է հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Դեսպանության աշխատողներին ցնցվել է Գյումրիում կատարված սարսափելի ողբերգությունը։ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Այդ սարսափելի հանցագործության հեղինակները պետք է կրեն ամենախիստ պատիժը։ Այժմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններն իրականացնում են անհրաժեշտ բոլոր քննչական ընթացակարգերը` կատարվածի անկողմնակալ և համակողմանի քննություն վարելու նպատակով։ Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը հանրապետության տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանների մասին համաձայնագրին համապատասխան»,– Sputnik ռադիոյի եթերում ասաց Իվան Վոլինկինը։

Հինգշաբթի` հունվարի 15–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի և հանրապետության նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցեր են անցկացվելու Գյումրիում կատարված սպանության կապակցությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանը նշեց, որ մարդիկ իրենց կարծիքն ու էմոցիաները արտահայտելու իրավունք ունեն։

«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացողությունները, որովհետև դա դաժան հանցագործություն է, որի համար հանցագործը պետք է պատասխան տա։ Մարդիկ, անշուշտ, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, իրենց հույզերն արտահայտել։ Բայց կարծում եմ` այդ հարցը պետք չէ քաղաքականացնել»,– ասաց Իվան Վոլինկինը։

Նա վստահաբար նշեց, որ հանցագործության մեղավորը պատիժ է կրելու։

«Հանցավորությունն ազգություն չի ճանաչում, հատկապես` այս դեպքում։ Մենք չպետք է դրանից քաղաքական կրակ բորբոքենք։ Եվ իմ կարծիքով` քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները, և հանցագործն արժանի պատիժ կկրի»,– ասաց դեսպանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: