482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը շարունակում է միջոցառումներ իրականացնել Գյումրիում կատարված հանցագործությանն առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ
19:25
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը,  և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել է սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Պերմյակովն ընդունել է իր հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել ներգրավել Պերմյակովին որպես մեղադրյալ։

«ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը»,– ասվում է հաղորդման մեջ։

ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը:

Հայաստանի գերագույն դատախազության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

«ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար  քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
22 Մայիսի 2017
ԱՊ Հայաստանում. ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են նկատվել։
16:21
22 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
13:17
22 Մայիսի 2017
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է
Այսօր ավտովթար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։
10:53
22 Մայիսի 2017
Գառնիում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
22:30
21 Մայիսի 2017
Հայտնի է, թե ինչու է այսօր քաղաքացին փորձել ինքնասպան լինել Երևանում
Երևանում այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել։
15:43
21 Մայիսի 2017
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ
Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ:
22:59
20 Մայիսի 2017
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը
Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
11:00
20 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, հոսպիտալացվել են։
19:31
19 Մայիսի 2017
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
17:15
19 Մայիսի 2017
ՃՏՊ Երևանում` հրշեջ մեքենայի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրշեջ մեքենան մեկնելիս է եղել կանչի վայր։
17:01
19 Մայիսի 2017
Գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում
Այսօր գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում։
15:28
19 Մայիսի 2017
Անչափահաս աղջիկ են բռնաբարել Երևանի երաժշտական արվեստանոցներից մեկում
Երևանում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: