482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Nouvelles d'Arménie–ն նոր մանրամասներ է հաղորդում Մարսելի լիցեյի սան Միշել Ասադուրյանի սպանության մասին
19:24
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Nouvelles d'Arménie հրատարակությունը երեքշաբթի նոր մանրամասներ է հաղորդում նախօրեին տեղի ունեցած Մարսելի Camille-Jullian լիցեյի 16–ամյա սան Միշել (Միշա) Ասադուրյանի սպանության մասին։

Ինչպես ավելի վաղ հաղորդում էր հրատարակությունը, 16–ամյա Ասադուրյանը սպանվել է նախօրեին ուսումնական հաստատության շենքի առաջ։ Միջադեպը տեղի է ունեցել 16։00–16։30–ի սահմանում։

Հրատարակության տեղեկատվության համաձայն` Ասադուրյանին արմատուրայով հարվածել են աղջկա եղբայրները, ում հետ նա ավելի վաղ վիճել էր։ Հարձակման վկաները նշում են, որ Ասադուրյանը ստացել է նաև դանակի հարվածներ։

Հրատարակության համաձայն` աղջկա հետ Ասադուրյանը վիճել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ֆուտբոլ խաղալիս։ Միշելն իբր վիրավորել է աղջկան, ով սպառնացել է պատմել այդ մասին իր եղբայրներին, ովքեր երկուշաբթի երեկոյան արդեն սպասել են երիտասարդին լիցեյի մուտքի մոտ։

Աղջկան ձերբակալել են իր տանը։

Միշելի հայրը երաժիշտ է, որդու սպանության մասին իմանալուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց առողջական վիճակի վատացման պատճառով։

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ հեղինակ Վալերի Բուայեն, ով խորհրդարանում ներկայացնում է Մարսելի 6–րդ օկրուգը,  հայտարարել է, որ անձամբ է հետևելու գործի քննությանը։

Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 19։30–ին Մարսելի հայկական եկեղեցու առաջ տեղի կունենա հանրահավաք` Միշել Ասադուրյանի հիշատակին։ Հարազատների և մտերիմների վկայությունների համաձայն` Միշելին սիրում և հարգում էին հասակակիցներն ու համադասարանցիները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
23 Հոկտեմբերի 2017
Փլուզում Ախթալայի կոմբինատում. 38–ամյա աշխատողը մահացել է
Այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
13:43
23 Հոկտեմբերի 2017
Վայոց Ձորում ՈՒԱԶ–ն ընկել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
12:54
23 Հոկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
11:58
23 Հոկտեմբերի 2017
Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)
Նախօրեին Արմավիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 14 ընտանիք մնացել է անօթևան։
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։