485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում. Գլխավոր դատախազություն
17:38
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցը չի քննարկվում։ Պերմյակովը կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել է սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի խոսքերով` ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվող Պերմյակովն ընդունել է իր մեղքը։

Հաղորդագրության համաձայն` ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները:

«Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:

Զրույցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են, որ բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

« Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընտանիքի սպանության փաստի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գյումրու սպանության գործի նախաքննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
15:46
13 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին
Ուրբաթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:01
13 Հունվարի 2017
Volkswagen, ВАЗ 21102 և Mitsubishi մեքենաներ են բախվել Երևանում. կա վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել նախօրեին Երևանում։