481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մարսելում 16 տարեկան հայ տղայի են սպանել. պարբերական
14:07
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Մարսելի Camille-Jullian վարժարանի շենքի դիմաց երեկ 16 տարեկան աշակերտի են սպանել, հաղորդում է Nouvelles d'Armenie պարբերականը` հղում անելով դատախազ Բրիս Ռոբենին (Brice Robin)։

Միաժամանակ, ինչպես գրում է պարբերականը, հղում անելով France Info Ռադիոյին, աշակերտը հայ է եղել։  

Վարժարանի աշակերտը վիճաբանության զոհ է դարձել։ Մահն ամենայն հավանականությամբ դանակահարության հետևանք է եղել։

«Փոխադարձ վիրավորանքներ են հնչել, վեճ է ծագել, նրան սպասել են մուտքի մոտ»,– ասել է Ռոբենը։

Միջադեպը տեղի է ունեցել 16։00-16։30–ի սահմաններում։ Կատարվում է քննություն։

Պարբերականի համաձայն, հինգշաբթի երեկոյան դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։