487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Եղվարդի մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ տասնյակ սաների թունավորման է հանգեցրել
11:21
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, թե մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսեւորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ:

Մանկապարտեզում խախտվել են նաև ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ն.Առաքելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և դեկտեմբերի 16-ին նրան նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Մանկապարտեզի տնօրենը չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միաժամանակ հանձնարարվել է պատկան կառույցներին` մանկապարտեզում իրականացնել համապատասխան ստուգումներ եւ միջոցներ ձեռնարկել՝ հակասանիտարահամաճարակային իրավիճակը վերացնելու ուղղությամբ, որից հետո մանկապարտեզը կվերսկսի իր բնականոն գործունեությունը:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։