480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
10 մարդուց բաղկացած ընտանիքն ուշացել է անհետացած Air Asia չվերթից
11:13
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  10 մարդուց բաղկացած ընտանիքն ուշացել է անհետացած Air Asia չվերթից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Air Asia ընկերության Airbus A320-200 օդանավը, որը չվերթ էր իրականացնում ինդոնեզական Սուրաբաիից Սինգապուր, կարգավարների ռադարներից անհետացել է շաբաթ, լույս կիրակի գիշերը։ Փոխադրողի տվյալներով` վերջին անգամ այն կապի է դուրս եկել տեղական ժամանակով 07։24–ին (Երևանի ժամանակով`04.24), ինքնաթիռում եղել են 155 ուղևորներ և անձնակազմի յոթ անդամները։

Ընտանիքի ղեկավար Արի Պուտրո Կանիեհոն Sydney Morning Herald թերթին ասել է, որ չի ստուգել էլեկտրոնային փոստը և որ իրեն չեն զանգահարել Air Asia ավիաընկերությունից թռիչքը երկու ժամով` տեղական ժամանակով 05։20–ին տեղափոխելու մասին հայտնելու համար։ Եվ, այնուամենայնիվ, ընտանիքը գրեթե ժամանակին էր ժամանել` ուշանալով ընդամենը մի քանի րոպեով։

Բարեկամները որոշել են չվիճել ընկերության անձնակազմի հետ և պայմանավորվել են մեկ այլ ինքնաթիռով մեկնելու մասին։ Սակայն շուտով նրանց մոտեցել է ընկերության ներկայացուցիչը և ցնցել իր լուրով։ «Հավանաբար, սա Սուրբ ծնունդի լավագույն նվերն է, որ երբևէ ստացել է ձեր ընտանիքը։ Ինքնաթիռը, որով դուք պետք է մեկնեիք, վթարի է ենթարկվել»,– ասել է նա կարկամած ուղևորներին։ Օդանավի վթարման մասին լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

«Ես հիշում եմ մարդկանց, ովքեր վազում էին, որ հասցնեին... Հուսով եմ, որ որոնողական թիմը նրանց շուտով կգտնի»,– ասել է Կրիստիանավատիի կինը։

Ավելի վաղ Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մասամբ դադարեցրել են անհետացած ինքնաթիռի որոնումները մութն ընկնելու պատճառով։ Ըստ նրա, որոնողական օպերացիան ամբողջ ծավալով կվերսկսվի երկուշաբթի տեղական ժամանակով` ինքնաթիռների թիվը կավելացվի, իսկ որոնման գոտին կընդլայնվի։ Կալան նշել էր, որ Ինդոնեզիային որոնողական–փրկարար օպերացիայում օժանդակել են Ավստրալիան, Մալայզիան և Սինգապուրը։

Ինդոնեզական որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռը մրրկայնության գոտում է հայտնվել, փորձել է փոխել ուղղությունը և ընկել է ծովը։ Տրանսպորտի նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունը։ Ինդոնեզիայի իշխանությունները ենթադրվող վթարի շրջան է ուղարկել մեկ ինքնաթիռ, երկու ուղղաթիռ և վեց փրկարար նավեր։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։