484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Եվգենյա Վասիլևան մինչև մարտի 23-ը տնային կալանքի մեջ կգտնվի
17:48
16 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի դատարանը երեքշաբթի երկարացրել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ–ում յուրացումների գործի գլխավոր դերակատար Եվգենյա Վասիլևայի տնային կալանքի ժամկետը, դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը

Քննչական մարմինը կարծում է, որ ՌԴ ՊՆ գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենյա Վասիլևան մոլորության մեջ է գցել գերատեսչության նախկին ղեկավար Անատոլի Սերդյուկովին և ՊՆ–ի մի շարք օբյեկտներ վաճառել իջեցված գնով։ Սերդյուկովի նկատմամբ անփութության մեղադրանք էր ներկայացվել, սակայն այն դադարեցվեց մեղադրյալի համաներման կապակցությամբ։

Հերթական նիստի ընթացքում դատախազը միջնորդությամբ դիմել է դատավորին Վասիլևայի խափանման միջոցը երեք ամսով երկարացնելու մասին։ Նրա խոսքով` նախկին պաշտոնյան կարող է շարունակել հանցավոր գործունեությունը կամ վերացնել հանցանշանները, քանի որ նա իրավաբանական կրթություն ունի։

«Մեղադրյալի առողջական վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի տնային կալանքում, նա բարեկարգ բնակարանում է ապրում»,– նշել է դատախազը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պաշտպանական կողմն իր հերթին հայտնեց, որ մեղադրող կողմը որևէ ապացույց չի ներկայացրել, որ Վասիլևան կարող է խանգարել դատական գործընթացին։

Բացի այդ, պաշտպանող կողմը խնդրել է դատարանին, որ եթե անգամ դատարանը երկարացնի տնային կալանքի ժամկետը, այնուհանդերձ մեղադրյալը մոր հետ շփվելու և երեք ժամ զբոսնելու հնարավորություն ունենա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։