481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական գործ է հարուցվել հայ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կատարած հարձակման փաստի առթիվ
19:55
12 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ, ուրբաթ Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի օգնական Սոնա Տռուզյանը։

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել Երևանում գտնվող իր տան մոտ։ Հայկական ԶԼՄ–ների տվյալներով` հարձակվողը եղել է միայնակ։

Ինչպես նշել է Տռուզյանը, օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումներին հանձնարարվել է ակտիվ միջոցառումներ իրականացնել` հարձակվողի անձը պարզելու նպատակով։

«Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ այդ տարածքում տեղադրված է տեսանկարահանող սարք։ Տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության», – ավելացրեց նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։