486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիական չեմպիոնը գողություն է կատարել Ֆրանսիայի Դիսնեյլենդում
13:51
12 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզի մոտ գտնվող Դիսնեյլենդում զբոսայգու աշխատակիցները բացահայտել են, որ ֆրանսուհի լողորդ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոն Լոր Մանոդուն 200 եվրոյի հուշանվեր է գողացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Մանոդուն այգում է եղել չորս տարեկան դստեր և ընկերուհու հետ։ Նրանց կանգնեցրել են հուշանվերների խանութից դուրս գալու պահին, հայտնում է Monde–ը։

Աշխատակիցները նախ զննել են ընկերուհու պայուսակը, որի մեջ շուրջ 300 դոլարի հուշանվերներ են եղել, այնուհետև Մանոդուի պայուսակը ստուգելուց հետո կանանց գողոնի ծավալը հասել է 500 եվրոյի։ Գնված ապրանքի դիմաց տրվող կտրոն կանանց մոտ չի եղել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։ Այնտեղ Մանոդուն խոստովանել է, որ հուշանվերները գողացել են։ Ոստիկանները ընկերուհիներին չեն ձերբակալել և թույլ են տվել հեռանալ օրենքը խախտելու անթույլատրելիության մասին զրույցելուց հետո։

Լոր Մանոդուն օլիմպիական մեդալ է նվաճել Աթենքում 2004 թվականին կայացած խաղերի ժամանակ։ Ազատ ոճի լողի 400 մետր մրցատարածությունում նվաճած ոսկե մեդալը 52 տարվա ընդմիջումից հետո առաջինն էր Ֆրանսիայի համար։ Աթենքում անցկացված օլիմպիադայի ժամանակ Մանոդուն երեք ոսկե և երկու արծաթե մեդալ էր նվաճել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։